Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

27 հուն 2023 18:29

Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ

Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» և այդտեղ բնակված «ադրբեջանցիների» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, պետք է նրան հիշեցնել, որ նույնիսկ Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նախկին «մուսուլմաններն» արդեն բոլշևիկյան այս ժամանակաշրջանում «հաջողությամբ» դարձել էին «թյուրքեր», բայց մինչև պաշտոնապես «ադրբեջանցի» կերպափոխվելը դեռ մեկ տասնամյակից ավելի ժամանակ կար։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում ներկայիս էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ՝ «մուսուլման», «թյուրք», «ադրբեջանցի», «ադրբեջանցի թյուրք» և կրկին «ադրբեջանցի», ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է թե՛ պետական կազմավորման և թե՛ ինքնության ամբողջովին արհեստածին բնույթի։

Լուսանկարում՝ 1920թ. Բաքվում բեմադրված «Լեյլի և Մեջնուն» օպերայի ազդագիրն է, որը խաղացվել է «թյուրքական բեմի արվեստագետների» կողմից»,- գրել է իրանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր