Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուն 2023 17:00

Այդ տարածքները դառնում են Իսրայելի, Թուրքիայի գաղնտի ռազմակայաններ.Հուսախաբ ադրբեջանցիներն այդպես էլ բռնազավթված տարածքներում չվերաբնակեցվին

Ադրբեջանը այդպես էլ բռնազավթած տարածքներում վերաբնակեցում չկատարեց։ Մինչև 44 -օրյա պատերազմը Բաքվի բռնապետը ամենամսյա ռեժիմով հավաքում էր, այսպես ասած, փախստականներին և ոգևորում, որ շուտով «ազատագրելու են իրենց հողերը և որ վերադառնալու են իրենց տներ»։

Այսպես Ալիևը կարողացավ հենց այդ հեռանկարով ստանալ պատերազմելու լայն աջակցություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով.

«Իսկ ահա պատերազմի մեջ ներգրավելով սիրիացի վարձկաններին, խոստացել էր, որ բոլորին տալու են հայերի տները, ունեցվածքը և կարող են վարձկանները իրենց ընտանիքներին տեղափոխել գրաված տարածքներ։ Այդպես էլ վարձկան ահաբեկիչներին կաշառեցին։

Սակայն չեղավ ոչ այն, ոչ էլ այն․․․

Բոլորովին հակառակը տեղի ունեցավ։ Վարձկանների մեծ մասը ոչնչացվեցին, մի մասն էլ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո պարզապես անհայտացան, կամ ինքնասպան եղան»։

Ըստ Հովհաննիսյանի, այսպես ասած, փախստականների վերադարձ այպես էլ չեղավ, դեռ մի բան էլ ավելին, սահմանվեց կարգ, որ գրաված տարածքներում կարող են մուտք գործել հատուկ ընթացակարգով ձեռք բերված թույլտվությամբ տարին մեկ անգամ։

Այսպիսով հսկայական տարածքներ այսօր շարքային ադրբեջանցուն դարձել են անհասանելի ոչ թե նրա համար, որ կանգնած են հայ զինվորները, այլ պարզապես կանգնած են ադրբեջանցի զինվորները և թույլ չեն տալիս սեփական երկրի քաղաքացիներին մտնել այդ տարածքներ։

«Թույլ չեն տալիս, քանի որ այդ տարածքները դառնում են Իսրայելի, Թուրքիայի գաղնտի ռազմակայաններ։ Այդ ռազմակայնները օգտագործվելու են տարածաշրջանում սպասովող , ինչպես ադրբեջանցիներն են ասում, մեծ պատերազմի ժամանակ»,-գրում է ռազմական փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր