Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

30 հուն 2023 18:20

Կարսում շարունակվում է 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ «Ձմեռ-2023» զորավարժությունը

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նոր տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել Կարսում շարունակվող «Ձմեռ-2023» զորավարժությունից։

Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ մասնակից երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան և Վրաստանը։

1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 միավոր զենք։

Հաղորդվում է որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմը Վրաստանի, Ուզբեկստանի, Կոսովոյի և Ղազախստանի ստորաբաժանումների հետ միասին պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք մամուլի օրվան և փետրվարի 2-ին կայանալիք բարձր մակարդակի դիտարկման օրվան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր