Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 հուն 2023 13:20

Ժամանակը գնում է...Էլ ավելի վտանգավոր է, որ տարածաշրջանում բոլորը ակտիվորեն զինվում են և պատրաստվում պատերազմի

Ըստ երևույթին, բրիտանա-ամերիկյան ուժերը, «Թավշյա հեղափոխություն - 2018» հատուկ օպերացիայի շրջանակներում դեռ չեն գնում Հայաստանը ուժով նվաճելու ճանապարհով և հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնվի Իրանի դեմ ապագա զինված պայքարում թիկունքի բազա դառնալ։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։


«Այդ ուժերը դեռևս կփորձեն որոշ ժամանակ խոսել Փաշինյանի հետ Արցախն ու Սյունիքի միջանցքը Ադրբեջանին «հանգիստ» փոխանցելու մասին այնպիսի միջնորդների միջոցով, ինչպիսիք են Եգիպտոսի առաջնորդ Ալ-Սիսին, Եվրամիության դիտորդները կամ հավաքական Արևմուտքի կողմից նշանակված այլ միջնորդներ։ Մեզ համար շատ վտանգավոր է, որ Իրանը, որը հիանալի հասկանում է այս ամենը, ըստ երևույթին իր բարեկամների ցանկից դուրս է գրել Փաշինյանի Հայաստանը և այլևս հույսը չի դնում նրա վրա։ Էլ ավելի վտանգավոր է, որ տարածաշրջանում բոլորը ակտիվորեն զինվում են և պատրաստվում պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանից տենդագին խաղաղություն է մուրում։ Բայց ժամանակը գնում է և հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային: Սա կանգնեցնել է պետք: Իսկ սա հնարավոր է կանգնեցնել միայն Փաշինյանի հեռացմամբ:


Իսկ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ազգային ուժերը կամք դրսևորեն և համախմբվեն: Իսկ համախմբում կարող է լինել Արցախի շուրջ: Արցախում պայքար կա, Արցախում պայքարի կրակ կա, չպետք է թողնել այդ կրակը մարի»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր