Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 հուն 2023 14:17

Այս իրավիճակում ամենաբարդը Հայաստանի վիճակն է.ծայրաստիճան զգուշություն ցուցաբերել և ապահովել ՀՀ-ի չեզոք դիրքավորումն առնավազն այնքան, մինչև ջրերը պարզվեն

Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումները սպառնում են դառնալ խնդիր ոչ միայն տարածաշրջանի, այլ հատկապես Հայաստանի համար։ Իրանական լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդել երեկ, որ մի շարք քաղաքներում անօդաչու սարքերով հարձակումներ են իրականացվել։


Պաշտոնական տեղեկատվությունը որևէ մեկին առայժմ մեղավոր չի ճանաչում, ընդսմին իրանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները նշում են, թե իրենց հաջողվել է հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Արևմտյան և իսրայելական մամուլն էլ հակառակ տեղեկություններ են տալիս, թե իբր հաջողվել է բավական լուրջ հարվածներ հասցնել Իրանին։


Այս ֆոնին չափազանց տարօրինակ է ադրբեջանական մեդիայի ուրախությունը, ավելին որոշակի լուրեր են շրջանառվում, թե անօդաչուների մի հատված հարձակվել և կառավարվել է հենց ադրբեջանի տարածքից։ Իհարկե չի բացառվում, որ հարձակումներն իրականացրած լինի Իսրայելը, նույն Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ՝ փորձելով Իրանին ներքաշել լուրջ ռազմական գործողությունների մեջ և պարտության մատնել, կամ էլ առնվազն ապակայունացնել տարածաշրջանը։


Որքան էլ Իրանը փորձի առայժմ զերծ մնալ իրավիճակը սրելու գործողություններից կամ էլ բավարարվի միայն պատասխան հարվածներ հասցնելու խոստումներով, փաստն այն է, որ վերջին հարվածները լրջագույն խնդիրներ են հարուցել։ Ի դեպ հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանից տարհանվել է ադրբեջանական դեսպանատունը՝ պատճառաբանելով դեսպանատան վրա կատարված հարձակումը, երբ անվտանգության մի աշխատակից էր զոհվել, ուստի և թե՛ իրանական, թե՛ ադրբեջանական ԶԼՄ-ները թեժացնում են իրավիճակը՝ փորձելով ամեն ինչ անել նոր ռազմական բախում հրահրելու համար։


Այս իրավիճակում ամենաբարդը Հայաստանի վիճակն է։ Բնականաբար, մի անզգույշ քայլը կամ հայտարարությունը կարող է լրջագույն խնդիրներ հարուցել Հայաստանի համար։ Հայաստանում կան բազմաթիվ իրանամետներ, որոնք շարունակում են պնդել, թե իրանը Հայաստանի բարեկամն է և պետք է ստեղծված իրավիճակում օգնել հարևանին։ Մի կողմ թողնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրանը բացարձակապես ոչնչով չօգնեց Հայաստանին, խնդիրն այստեղ ավելի բազմավեկտոր և խորքային է։


Հատկապես Եվրամիության դիտորդների, Արևմուտքի ակտիվացման և Հայաստանի համար որոշակի հայամետ քայլերի ֆոնին՝ Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի դառնալու Իրանի դեմ հնարավոր պատերազմի երկրորդ զոհը, ուստի և հարկավոր է ծայրաստիճան զգուշություն ցուցաբերել և ապահովել Հայաստանի չեզոք դիրքավորումն առնավազն այնքան, մինչև ջրերը պարզվեն։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր