Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել։ Նա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո մտափոխվել է և «հրաժարվել» Իրանի հետ եղբայրությունից։«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության եւ ազգային միասնության մասին։ Մենք Իրանից շեհիդ ենք բերել, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Կատարվածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, եւ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերին են»,- ասել է Փաշազադեն։
