Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

31 հուն 2023 14:37

Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ

Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր: Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։

«Օրենքի համաձայն, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմումը: Վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը չի օգտագործում, դա էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Մենք հիմա հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իր ցանկությամբ որոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր