Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

31 հուն 2023 21:41

Լավրովը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը և խնդրի հանգուցալուծման ճանապարհները:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։

Այս համատեքստում ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել հաջորդ հանդիպումը։

Հաստատվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունների փուլը», - հայտնել են գերատեսչությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր