65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ»          Կաթողիկոսին սպшնելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»       Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»    

01 փետ 2023 10:03

Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են, զորամասերի մի շարք սպաներ հեռանալու դիմում են ներկայացրել.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո տարբեր զորամասերի մի շարք սպաներ կամովին դիմում են ներկայացրել` ծառայության պայմանագրերը վաղաժամ դադարեցնելու համար:


Ըստ նույն աղբյուրների` ՊՆ-ում բավականին խուճապային տրամադրություններ են` հաշվի առնելով, որ չկան փոխարինող համապատասխան կադրեր: Ուստի փորձում են «լեզու գտնել» վերոնշյալ սպաների հետ: Թե ինչ հանգուցալուծում կգտնի վերը նշված իրավիճակը, դժվարանում են ասել անգամ ՊՆ բարձրաստիճան «հնաբնակները»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր