Ինչու է իշխանությունն ուզում Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել. «Հրապարակ»

Հիշեցնենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Դավիթ Տոնոյան եւ մյուսներ» գործով, որի դատաքննությունն ընթանում է առաջին ատյանում: Այդ գործի շրջանակներում Գալստյանին նույնպես կալանավորել էին` 2021 թ. սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց` 2022-ի մարտին, ազատ արձակեցին, որպեսզի զբաղվի զենքի ներկրմամբ: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը չէր կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Պատրոնին ազատել էին այդ պայմանով` որ զբաղվի այդ գործով: Եվ իսկապես` վերջինս ՊՆ-ի հայտարարած զենքի տենդերները շահեց ու սկսեց իր կապերն օգտագործել` Հայաստան զենք բերելու համար: Սակայն իրավիճակն օր-օրի փոխվում էր, եւ այդ տենդերները չեն իրագործվել:
Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում