Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

01 փետ 2023 14:15

Տեսանյութ. Ինչո՞ւ կառավարությունը սգո օր չի հայտարարում...Մի պատկերացրեք, որ խրամատը սալիկապատված պիտի լինի, Բաքսի քաշած...

Բանակում սկսվել են շրջադարձային փոփոխություններ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


«Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022թ-ից այն անձինք, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում; Բացի այդ, հնարավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժամկետով:5 տարի ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավաճար, չհաշված այն, որ նրանք հնարավորություն ունեն ատեստացիոն կարգով գործընթաց անցնելուց հետո ստանալ բարձր աշխատավարձ, որը 300 հազարից ավել է»,- ասաց պատգամավորը։




Դիտարկմանը, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ լուրջ խնդիրներ կան բանակում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց, որ կացարանում ապահովված էին տարրական պայմաններ. «44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային։ Այլ հարց, որ հետևանքների առաջացրած ծանրության մեջ  կարող են փոփոխություններ լինել, հարուցված է քրեական գործ, բոլոր հանգամանքները պարզվելուց հետո կհասկանանք՝ ինչ է պետք անել:


Ավտոբենզինը այնտեղ օգտագործվում է շինարարական աշխատանքների համար, տրակտորների համար և այլն, այն եղել է կացարանից բավականանին հեռու, սակայն բերվել է կացարան»,-ասաց Արմեն Խաչատրյանը:


Նա ասաց, թե տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, բավական լավ տնակներ են պատրաստվում ու անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում:


Անդրադառնալով տեղի ունեցածի բարոյական եւ քաղաքական պատասխանատվության խնդրին, պատգամավորն ասաց, որ դրա համար պետք է պարզել գործի բոլոր հանգամանքները, որից հետո նոր քաղաքական ու բարոյական գնահատական տրվի:


Արմեն Խաչատրյանի խոսքով՝ դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ. «Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ: Պատերազմական իրավիճակն ամեն պահի Հայաստանում ու տարածաշրջանում կարող է լինել: Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,-ասաց նա:


Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:


Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:


Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։


Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր