Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

02 փետ 2023 01:31

Ինչու են լավագույն կանայք ավելի երկար միայնակ մնում

Մենակ մնալու մեջ կա ինչ-որ ռոմանտիկ բան: Միգուցե դա ազատության զգացո՞ւմն է կամ թվացյալ անսահման հնարավորություննե՞րը, սակայն միայնակ մնալը դա յուրահատուկ ժամանակահատված է: Անկախ լինելու ժամանակը օգտակար անցկացնելու փոխարեն, նրանք ծախսում են ժամանակը թարմացնելով իրենց սոցկայքերի էջերի տվյալները, նկարները, կամ փորձելով նոր մարդկանց հետ ծանոթանալ:
Սակայն ինչո՞ւ ուղղակի չվայելել ինքներդ՝ ձեզ
Մարդիկ, ովքեր սիրում են բողոքել, թե որքան տխուր է միայնակ լինելը, ուղղակի չեն կարողանում օգտվել դանից: Եթե մարդը, իրոք, անտրամադիր է, որ ոչ մեկի հետ չի հանդիպում, նա ուղղակի կենտրոնցանում է իր էներգիան սխալ բաների վրա: Որքան շատ եք դուք կենտրոնանում, թե ինչպիսի սեր եք ցանկանում, այդքան դուք հեռանում եք դրանից: Հաջողակ, միայնակ կանայք վայելում են իրենց ժամանակը և ծախսում այն իրենց հարկավոր բաների վրա:
Ինչ-որ մեկը իր զբաղմունքի մեջ է խորանում, ինչ-որ մեկը նոր ընկերներ ձեռք բերում կամ ճանապարհորդության մեկնում: Միայնակ մնալ նշանակում է ժամանակը տրամադրել այն բանին, ինչին դուք ցանկանում եք:
Այդ պատճառով շտապելով թռնել այս՝ առանց այդ էլ արագ անցնող ժամանակահատվածը, վայելեք այն: Դրա համար կա առնվազն 3 պատճառ.
Դուք չեք շտապում նոր հարաբերություններ սկսել հուսահատությունից
Երբ դուք իրականում սովորեք վայելել ձեր մենակությունը, ապա հարաբերություններ կսկսեք միայն այն ժամանակ, երբ գտնեք արժանի մեկին: Դա նշանակում է, որ դուք լավ կիմանաք մարդուն, կհամոզվեք, որ նա հենց այն տղամարդն է, ում դուք սպասում եք:
Դուք կհասկանաք, թե ինչի եք արժանի և ավելի ինքնավստահ կդառնաք
Այն ժամանակը, երբ պետք էր, որ տղամարդը ձեր վրա ուշադրություն դարձնի, որպեսզի դուք ձեզ լավ զգաք անցել է: Երբ դուք սովորեք սերը ներսից գտնել, այն կշողա դեպի դուրս և դուք շուտ կհասկանաք, որ ձեզ պետք չէ կողքից որևէ գնահատական:
Դուք կդառնաք հետաքրքիր անձնավորություն, ում հետ կցանկանան ծանոթանալ
Կյանքի ողջ էությունն այն է, որ կարողանաք փորձել որքան հնարավոր է շատ բան, իսկ մենակությունը ձեզ տալիս է այդ ազատությունը՝ փորձելու այն ամենը, ինչ ցանկանում եք: Դա նշանակում է, որ դուք հետագայում շատ բան կունենաք պատմելու և կդառնաք հետաքրքիր զրուցակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր