Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

02 փետ 2023 10:17

Օձը տաքացնողին է կծում. Հայկ Կոնջորյանը դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում:


Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ և նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգևավճար բաժանում, քաղցր աչքով նայում և այլն:


ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, և կարծում են` արդար է, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ՔՊ տեղափոխված, ապա խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնին կարգված Կոնջորյանը հերթական անգամ «ճամբար» է փոխում: Նրանք ասում են` մարդը, որ քավորին դավաճանեց, ինչո՞ւ չպետք է Ալեն Սիմոնյանին «քցի»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր