Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է          Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու       Էջմիածին քաղաքում այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր    

02 փետ 2023 13:28

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ վերջիններս կներգարվվեն մարտական հերթապահության մեջ։


Համաձայն հիմնավորման՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, ընդգրկելը մարտական հերթապահության մեջ պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավվումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։


Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեիէ այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր