24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»          ՔՊ-ականներն իրար տակ են փորում․«Հրապարակ»       Քննչական կոմիտեի միջանցքներում խայտառակ վիճակ է․ «Հրապարակ»    

02 փետ 2023 15:09

Թուրք կամավորները միացել են ռուսական գումարտակին

Պավել Սուդոպլատովի անվան գումարտակը, որը շարունակում է կազմավորվել Զապորոժիեի շրջանում, համալրվել է Թուրքիայից ժամանած երեք կամավորներով։


ТАСС-ի հաղորդմամբ, նրանք ստորաբաժանման մնացած մարտիկների հետ այժմ զորավարժություններ են անցնում պոլիգոնում:


«Ուզուն» կանչի նշանով նոր կամավորներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ինքն իր ընկերների հետ եկել է Թուրքիայից՝ «մեր ռուս եղբայրներին աջակցելու համար»։


«Մենք դեմ ենք նացիստներին, գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք հասկանում ենք և գիտենք, որ Ռուսաստանը դեմ է ոչ թե Ուկրաինային, այլ Ուկրաինան կառավարող նացիստներին, որոնք փորձում են տիրանալ այս պետությանը»,- ասել է նա։


Ներկայում նորակոչիկները սկսել են ինտենսիվ մարտական ​​պատրաստության դասընթաց, որի ընթացքում նրանք պետք է տիրապետեն մարտական ​​համակարգմանը և փոխըմբռնում ձևավորեն գործընկերների հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր