Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 փետ 2023 14:49

Փաստորեն,ողջ մարդկանց թաղումները՝ զուռնա-դհոլով կազմակերպել կարելի էր, մեքենայի ժեշտին ձվով խփել չի կարելի՞

 «Եթե կոնկրետ պատճառների մասին եք հարցնում, ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, չորրորդ անձի մուտքն է արգելվել, նրանք բոլորը կապված են մեկ միջադեպի հետ։ Այն է՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակումը»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է արգելվել սփյուռքի որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան՝   ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, այդ թվում ֆիզիկական հարձակումը:

«Ձու նետելը պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա, ներառյալ մեքենայի, որի վրա Հայաստանի դրոշն է ու որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է»,-հայտարարեց Սինանյանը։
***
 
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Զարեհ ՍԻնանյանի հայտարարություններին, գրել է.

«Փաստորեն, ողջ մարդկանց տների եւ գրասենյակների դիմաց դագաղներ տանել կարելի էր, ողջ մարդկանց թաղումները՝ զուռնա-դհոլով կազմակերպել կարելի էր, «ջրվեժ չոլկայով» ծիգրովկա լրբերին հականիկոլականների երեխաների վրա քսի տալ կարելի էր, բայց Նիկոլի մեքենայի ժեշտին ձվով խփել չի կարելի։

Սինանյան, մի հատ Նիկոլին հարցրու՝ երբ ֆերմերները կառավարության դուռը ջարդում էին, ինչի՞ էր էպիկուրյան հանգստությամբ ասում՝ «Լավ են անում, որ ջարդում են։ Իրենց դուռն է՝ ջարդում են»։ Հը՞, Սինանյան»։
***

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր