Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին       Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ    

02 փետ 2023 16:10

Կառավարությունը փոփոխում է հաշմանդամության սահմանման շեմերը

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ սահմանվել են անցումային դրույթներ, մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննության համար դիմողների համար։

Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թ. փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 

Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննության համար դիմողների համար, հստակեցվում են հաշմանդամության սահմանման շեմերը, իսկ տարիքային տարանջատման սանդղակը համապատասխանեցվում է կրթության ոլորտում կիրառվող սանդղակին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր