Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

03 փետ 2023 11:59

Խաղաղության դիմաց Բայդենն առաջարկել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը տալ ՌԴ-ին, երկու կողմերն էլ հրաժարվել են այդ առաջարկից

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մոսկվային: Ինչպես գրում է kommersant.ru-ն, նման հայտարարությամբ է հանգես եկել Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ NZZ-ի, Բերնսիին ուղարկել է Կիև և Մոսկվա՝ խաղաղության դիմաց Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը ռուսական կողմին փոխանցելու առաջարկով։ Հրատարակության տվյալներով՝ երկու կողմերն էլ հրաժարվել են նման առաջարկից։ 


Հաղորդվում է, որ այս կերպ Բայդենը ցանկացել է խուսափել Ուկրաինայում տևական պատերազմից։ NZZ-ը նաև նշել է, որ միայն այն բանից հետո, երբ Բերնսը ձախողել է այս ծրագիրը, ամերիկացի առաջնորդը որոշել է Abraams տանկեր մատակարարել Կիևին։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարին Բերնսն իբր գաղտնի այցելել է Մոսկվա։ The Washington Post-ը նախկինում գրել է, որ հունվարի կեսերին ԿՀՎ ղեկավարը Կիևում գաղտնի հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


Ըստ NZZ-ի՝ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում իրենց տարածքի բաժանումը, իսկ Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ «ամեն դեպքում, երկարաժամկետ հեռանկարում նրանք կհաղթեն պատերազմում»։


Սակայն ԿՀՎ-ի անանուն պաշտոնյան Newsweek-ին ասել է, որ NZZ-ի պնդումները «լիովին կեղծ են»: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Դավեթը հրապարակմանը ասել է, որ NZZ-ի հրապարակումը «ճշգրիտ չէ»։ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։


Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով բացառվում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահը Վլադիմիր Պուտինն է։ ՌԴ ԱԳՆ-ն հունվարին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունների նախադրյալներ չեն տեսնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր