Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

03 փետ 2023 11:42

Ուկրաինայի հարցում կարելի է, Հայաստանինը՝ ո՞չ. Լավրովը խճճվե՞լ է արդարացնելով Բաքվի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ

Realtribune.ru–ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդարացրել է Բաքվի ռեժիմի տարածքային զավթումները: «Այո, Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։ Հիմա, երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1990 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու իրենց պատրաստակամության մասին՝ լավ, մեզ համար նույնիսկ դժվար է որոշել հետագա քայլերը, քանի որ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնում են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավարության վարչական սահմաններով։


Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Այսպիսով, իրավիճակն այստեղ բազմաշերտ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այսպիսով, Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունն արդարացրել է Բաքվի ավազակախմբերի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, որը տեղի է ունեցել 2020 թվականին և որը շարունակվում է մինչ օրս։ 


«realtribune.ru» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը կարծում է, որ Սերգեյ Լավրովը խճճվել է և խոսում է անիրագործելի բաների մասին. 
«Ինչպե՞ս կարող են Ռուսաստանը, Հայաստանը և Բաքվի մինիսուլթանությունը հիմնվել Ալմա-Աթայի հռչակագրի վրա և իրենց միջև սահմաններ գծել ԽՍՀՄ «վարչական սահմաններ»–ով, եթե ինքը ԽՍՀՄ-ը արդեն գոյություն չուներ: Եվ այդ նույն «վարչական սահմաններով» Ղրիմը պատկանում է Ուկրաինայի՞ն: Լավրովը պատրաստվում է Ղրիմը վերադարձնե՞լ Ուկրաինային, ինձ տանջում են կասկածները։ Եթե ​​Կրեմլն ու Սմոլենսկայա հրապարակը ցանկանում են կիրառել խորհրդային վարչատարածքային բաժանումը, ապա եկեք դա կիրառենք համընդհանուր։ Այսինքն ամենուր՝ և՛ Կովկասում, և՛ Արևելյան Եվրոպայում։ Հակառակ դեպքում ինչ-որ տեղ ծուռ ու կողմնակալ է ստացվում։


Ուկրաինայի հարցում Կրեմլը և Սմոլենսկայա հրապարակը հրաժարվում են խորհրդային «վարչական բաժանումից», իսկ Հայաստանի հարցում, ընդհակառակը, հայերին պարտադրում են ավելի քան 30 տարի առաջ փլուզված սուբյեկտի սահմանները։ Դա ինչ որ տեղ անհամապատասխան ու անարդար է: Կամ եկեք բոլորի համար նույն կանոններով խաղանք, կամ դադարենք «իմաստուն» լինելուց, քանի որ նման «իմաստությունը» շատ թանկ է նստում Կովկասի ժողովուրդների վրա։ Մենք արդեն արյան գետեր ենք թափել։ Մի՞ թե բավական չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր