Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 փետ 2023 12:46

Եթե ՀՀ իշխանությունը Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Լավրովն էլ ֆիքսել է այն, պետք չէ Լավրովին մեղավոր հանել

Մենք չենք կարող այլ պետություններին, այդ թվում մեր դաշնակիցներից պահանջել լինել ավելի հայամետ, քան ՀՀ իշխանությունն է։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած Լաչինի թեմայով լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ կատարած հայտարարությանը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր` Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։

«Եթե ՀՀ իշխանությունը Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլորի հայտարարությունները տեղավորվում են դրա շրջանակներում։ Երբ Լավրովը հայտարարում է, որ Ալմաթայի հռչակագրով, որով ՀՀ—ն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց սահմանները, իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն էլ է ներառվում, թող ՀՀ իշխանությունները պատասխանեն Լավրովին և ասեն` հռչակագրի վերապահումները պետք է հաշվի առնել»,–ասաց Թևանյանը։
Նա նշեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը, Լաչինի միջանցք հասկացողությունը վերացվել է, ինչն էլ ֆիքսել է Լավրովը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է նկատել` դրան հակադրվող որևէ արձագանք չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր