Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

03 փետ 2023 17:15

Այրված տղամարդու ձեռքերում հայտնաբերվել է 2 տուփ լուցկի․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱՅս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965թ․ ծնված, տվյալ տանը այդ պահին միայնակ ապրող Ա․ Գ․ի դին է: Դիակի արտաքին զննությամբ ձախ ափի մեջ առկա է եղել թվով երկու տուփ լուցկի, ձախակողմյան ձեռքին հարակից առկա են եղել ծխախոտի մնացորդներ։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարևանությամբ գտնվող առանձնատների բնակիչներ, հանգուցյալի հարազատները։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր