Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

03 փետ 2023 23:10

Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։

Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով  դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ  ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։

Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու  ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին է։ Լրացուցիչ մանրամասներ կհայտնեք ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալուն պես։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր