Ինչո՞ւ են Արցախում դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը, բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ. «Փաստ»          Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում.«Իրավունք»       Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին    

04 փետ 2023 18:05

65-ամյա բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ՝ հիվանդներին պահելով ափիոնատիպ դեղերի հսկայական չափաբաժինների վրա

ԱՄՆ-ից 65-ամյա բժշկին մեղադրել են խարդախության բազմաթիվ դեպքերի եւ այն հիվանդների հետ սեքսի մեջ, որոնց նա ինքն է նստեցրել ափիոնատիպ ցավազրկողների վրա: Այս մասին հայտնում է WFMJ-TV-ն։

Օհայո նահանգի Նայլս քաղաքից Օստեոպատ Ջեֆրի Սաթոնն իրեն մեղավոր է ճանաչել առողջապահական խարդախության 52 դեպքերի և դաշնային այն օրենքների խախտումների մեջ, որոնք կարգավորում են ուժեղ բժշկական նյութերի օգտագործումը:

Քննությանը հաջողվել է պարզել, որ Սաթոնը 2015 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի հունվարը իր հիվանդներին դուրս է գրել բժշկական ցուցանիշներով անհարկի դեղեր եւ դրանց համար հաշիվ-ապրանքագրեր ներկայացրել նահանգի առողջապահական տարբեր ծրագրերի: Բացի այդ, նա իր հաճախորդներին նստացնում էր ափիոդատիպ միջոցների վրա և նրանցից առնվազն երեքի հետ պարբերաբար սեռական հարաբերություն էր ունենում այդ դեղերի դիմաց:

Հայտնի է նաև, որ Սաթոնը երկար ժամանակ հիվանդներին պահում էր դեղերի հսկայական չափաբաժինների վրա, որոնց չափաբաժինը նա չէր նվազեցնում, նույնիսկ եթե իրեն խնդրում էին դա անել: Միևնույն ժամանակ, նա անտեսում էր, որ նրանցից ոմանց մոտ ախտորոշվել են հոգեկան խանգարումներ, որոնք կարող էին վատթարանալ այդ դեղերի պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր