Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

05 փետ 2023 12:36

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին

Փետրվարի 5-ին ռուսական զորքերը հրթիռային հարձակում են իրականացրել Խարկովի վրա, հայտնում է УНИАН-ը։

Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասցվել է քաղաքի կենտրոնական հատվածին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Խարկովում արձակվել է С-300 հրթիռ։

Ավելի ուշ Սինեգուբովը հավելել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքում հրդեհ է եղել, եւ արդեն հայտնի է երեք զոհի մասին․ 54-ամյա կին եւ երկու տղամարդ՝ 51 եւ 55 տարեկան։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Խարկովի կենտրոնի վրա երկու հրթիռ է ընկել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր