Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

06 փետ 2023 12:10

Քաղաքացին սպառնացել է «Գորիսի» բժշկական կենտրոնը պայթեցնել, քանի որ իրեն ասեկոսեներ են հասել,թե երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցեած միաջադեպի փաստով։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17։30-ին սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ահազանգել է Ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ քիչ առաջ «Գորիս» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժշկուհիներից մեկին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ իր եղբոր երեխան գտնվում է «Գորիսի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ Ու քանի որ իրեն ասեկոսեներ են հասել, որ երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում, ինքը դրա համար կպայթեցնի բժշկական կենտրոնը։ 


Ոստիկանության Գորիսի բաժնի ծառանողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգած քաղաքացու ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր