Զինծառայողի մաhվան դեպքով uպանության hատկանիշներով վարnւյթ է նախաձեռնվել․ՔԿ-ն մանրամասներ է հայտնել          Հունիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ֆեյսբուքյան գրառումների ուսումնասիրության, հրապարակված անհայտ ծագումնաբանության ձայնագրությունների հիման վրա 11 անձ է ձերբակալվել. ՔԿ-ի լուսանկարների թիրախում Սրբազանն է    

07 փետ 2023 12:21

Տեսանյութ.Դուք բանակ ծախող եք, դուք զորամաս ծախող եք ու զորամաս գրավ դնող եք.Վահագն Ալեքսանյանը Սեյրան Օհանյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:


Հիշեցնենք՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի կողմից 2005 թվականին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի «հատուկ նշանակության»՝ զորամասի կարգավիճակ ունեցող հողամասեր:


Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Արարատի մարզի Արմաշ համայնքի Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքը և դրա վրա առկա շինությունները:


«Այս երևույթի անունը պարզ, մարդկային լեզվով՝ մելկի ժուլիկություն ա: Երբ ընդդիմադիրները ասում են՝ դուք բանակը քանդող եք, ես ավելի կպարզեցնեմ, որ դուք բանակ ծախող եք, դուք զորամաս ծախող եք, դուք հետո էդ զորամասը գրավ դնող եք»,- ԱԺ-ում, խոսելով Սեյրան Օհանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթից, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Գլխավոր դատախազ, թե՛ Ձեզ, թե՛ իրավապահ ամբողջ համակարգին մեր խմբակցության անունից ինձ թույլ եմ տալիս կոչ անել, որ ուշադիր լինեն և զսպող ու համապատասխան իրավակարգավորումներով սահմանվող գործառույթը կատարեն՝ նմանատիպ սխալները իրենց իրավաքրեական հանգրվանին հասցնելու համար»,- հավելել է իշխանական պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր