Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

07 փետ 2023 12:38

Ամպեր են կուտակվում Իրանի գլխին.Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին

iz.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենախոր ճգնաժամի մեջ: Պատճառը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրել է հարևանին ահաբեկչության մեջ և տարհանել դիվանագիտական առաքելությունը, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։ Նաև «իրանական գործակալների» որս է սկսվել այդ հանրապետությունում, բերման է ենթարկվել 39 մարդ։ Փորձագետները տարբեր կերպ են գնահատել իրանա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները:


ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովն ասել է, որ Բաքուն գնալով ակտիվանում է։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ինչպես ասում են, զգացել է իր ուժը։ Գործում է ակտիվ, նույնիսկ ագրեսիվ։ Նա վայելում է Թուրքիայի աջակցությունը և գնալով ավելի է պնդում իր իրավունքներն ու պահանջները։ Թեհրանին անհանգստացնում է «սեփական ադրբեջանցիների» ճակատագիրը. որքան ուժեղ է Ադրբեջանը, որքան սերտ է կապը Թուրքիայի հետ, այնքան մեծանում է անջատողականության վտանգը Իրանի ներսում»,- նշել է փորձագետը։ Նա կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վատանալ. «Հնարավոր է Բաքվի և Թեհրանի միջև բոլոր շփումների խզում: Չեմ բացառում ռազմական սրացում. որպես տարբերակ կարող է լինել բախում իրանա-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում»։ Իրանագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Սաժինն ասել է, որ ներկայում Իրանը թուլացել է բողոքի հզոր ալիքից։


«Հավանաբար, Բաքուն և Անկարան կարծում են, որ Թեհրանն այն վիճակում չէ, որ թելադրի իր կամքը Հարավային Կովկասում։ Չեմ կարծում, որ դա ուղղակի ռազմական բախման կտանի, բայց գաղափարական և քարոզչական պատերազմները գնալով ավելի սուր ձևեր են ստանալու»,- կարծիք է հայտնել նա։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն էլ ասել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարները կախված են տարածաշրջանում և աշխարհում ընդհանուր իրավիճակից։ «Մենք տեսնում ենք, որ ամպեր են կուտակվում Իրանի գլխին։


Ապացույցներ կան, որ երկրում բողոքի ակցիաները հրահրվել են դրսից, բացի դա, վերջերս անօդաչու սարքերի հարվածներ են հասցվել։ Իրավիճակի հետագա սրումը չի կարելի բացառել։ Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը կարող է միանալ հակաիրանական լայն միջազգային կոալիցիային։ Մեն-մենակ Բաքվի և Թեհրանի միջև բախումներ ես չեմ կանխատեսում, քանի որ երկու երկրներն էլ ունեն ինքնապահպանման ուժեղ բնազդ»,- ընդգծել է փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր