Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

08 փետ 2023 16:05

Թուրքիայում երկաշարժից տուժածները բողոքում են, որ ոչ ոք չի մտածում իրենց մասին, նույնիսկ սնունդ չեն մատակարարում, Նույնիսկ փրկարարները սնունդ չեն ստանում

Մալաթիայում իրավիճակն օրհասական է, ինչի մասին բարձրաձայնում են անգամ թուրքական ԶԼՄ-ները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը.


«Երկաշարժից տուժաները բողոքում են, որ երկրաշարժից հետո ոչ ոք չի մտածում իրենց մասին, նույնիսկ սնունդ չեն մատակարարում, իսկ քաղաքում չի աշխատում ոչ մի ճաշարան, ռեստորան, նույնիսկ մթերային խանութներ։


Ի դեպ, նոր սկանդալ է հասունանում՝ կապված մթերային խանութների հետ։


Թուրքիայի քաղաքաշինական նորմերին ծանոթները գիտեն, որ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը հասարակական նշանակության օբյեկտներ են, այդ թվում նաև խանութներ։


Մալաթիայում հատկապես տուժել են այն շենքերը, որոնց առաջին հարկում մթերային խանութներ են եղել։ Թուրք մասնագետները դա կապում են նրա հետ, որ խանութների տերերը ինքնակամ հեռացրել են , այսպես ասած, կյանքի սյուները, որպեսզի խանութի տարածքը մեծացնեն, կամ ավելի հարմարավետ դարձնեն, ինչն էլ պատճառ է դարձել շենքերի հիմնահատակ փլուզման։


Մալաթիայում չեն մատակարարվել նաև վրաններ և ստիպված քաղաքացիները մինուս վեց ջերմաստիճանում գիշերում ինչպես սեփական ավտոմեքենենաներում, այնպես էլ քաղաքային ավտոբուսներում։

Նույնիսկ փրկարարները սնունդ չեն ստանում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր