Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

09 փետ 2023 18:34

Այսօր աշխարհում մարդկանց սեռական ակտիվությունը սկսել է նվազել, առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում

Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է.


«Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում


Պարադոքսալ է այն փաստը, որ հաստատում են բազմաթիվ ուսումնասիրություններ, որ այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում՝ միջինում նվազել է 15% -ով:


. Սեռական գործունեության անկումը մոտավորապես նույնն է տարբեր սեռի, ռասայի, ազգության և մասնագիտության տեր մարդկանց շրջանում: Ավելին, այս ցուցանիշը առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում:


Ինչ պատճառներ են ընկած դրա հիմքում.


.Կախվածություն պոռնոգրաֆիայից


Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի մատչելի է դարձել և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը:
Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը հոգեկան խանգարում համարել: Պոռնոգրաֆիայի կախվածությունը իրական կյանքում փոխարինում է սեքսին և զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը:
.Սոցիալական ցանցեր
Սոցիալական մեդիան երկրորդ հիմնական պատճառն է, որով մարդիկ շեղվում են իրենց սեռական կյանքից:
Եթե ավելի վաղ հետազոտողները ապացուցում էին, որ ննջասենյակում տեղադրված հեռուստացույցը զգալիորեն նվազեցնում է սեռական ակտիվությունը, ապա այժմ սոցիալական ցանցերը դարձել են ավելի ազդեցիկ գործոն:


.Աշխատանք
Ծանրաբեռնվածությունը, սթրեսը և հոգնածությունը համարվում են լիբիդոն նվազեցնող մեկ այլ գործոն: Հաճույք չպատճառող աշխատանքը վնասակար է հոգեկան առողջությանը, ինչը ազդում է սեռական կյանքի վրա:


.Սթրես


Սթրեսը դառնում է սեռական ակտիվության նվազման և սեքսից անբավարարվածության հիմնական պատճառ:
Սթրեսը մարդու վրա ազդում է տարբեր մեխանիզմներով՝ ազդում է հորմոնների մակարդակի վրա, ստեղծում է սեփական մարմնի նկատմամբ բացասական գնահատական, ստիպում է կասկածի տակ դնել ապագա ընտանեկան հարաբերությունների իմաստը և բարձրացնել ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման մակարդակը:
Այսպիսով, սեռական գործունեության անկումը կարելի է համարել ժամանակակից կյանքի հետևանք:


Սեռական առողջությունը մարդուն ավելի երջանիկ և առողջ է դարձնում, խթանում է մասնագիտական և անձնական նպատակասլացությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր