Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

09 փետ 2023 15:04

Որոշ խորամանկությունների են դիմում,Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, , որ որևէ միջանցք բացվի

Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք, կանք ու պիտի լինենք։ Որոշ խորամանկությունների են դիմում, խոսվում է միջանցքների մասին, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այդ մասին այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։


«Այստեղ շատ կարևորվում է նախաձեռնողականությունը։ Պետք  է թույլ չտանք, որ նախաձեռնությունն այլ կողմից լինի և ուղղակի պատասխանենք, այլ մենք պետք է նախաձեռնությամբ հանդես գանք։ Միջանցքի հետ կապված Իրանի ու Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է»,-շեշտեց դեսպանը։


Զոհուրին կարևորելով Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումը՝ նշեց, որ շուտով Իրանում էլ ՀՀ հոյւպատոսություն է բացվելու։


«Կարծում եմ, որ թե՛ պատմական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից պետք է մեր անելիքների վերաբերյալ օրակարգ մշակվի և քննարկվի։ Մենք շատ զգայուն ժամանակաշրջանում ենք ապրում, և գիտահետազոտական կենտրոնների դերակատարությունը շատ կարևոր է»,-նշեց դեսպանը։


Զոհուրին նաև հիշեցրեց, թե Իրանի ժոովուրդն ինչպես է ժամանակին իր իսկ ձեռքով պատրաստած զենքով պաշտպանել իր երկիրն ու թույլ չի տվել, որ մի թիզ հող անգամ կորսվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր