Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

09 փետ 2023 20:07

Տեսանյութ.Վահան Տերյանի ծննդյան օրը Կոմիտասի անվան պանթեոնում՝ այցելություն և հարգանքի տուրք մեծանուն բանաստեղծի շիրիմին

Տեսանյութ.Վահան Տերյանի ծննդյան օրը Կոմիտասի անվան պանթեոնում՝  այցելություն և հարգանքի տուրք մեծանուն բանաստեղծի շիրիմինԱյսօր հայ անվանի պոետ, բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն այս տարի ևս մեծանուն քնարերգուի արվեստի բազմաթիվ գնահատողները Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին նրա հիշատակը: 
Վահան Տերյանի անվան հետ է կապվում հայ պոեզիայի զարգացման պատմության նոր փուլերից մեկը: 
Վահան Տերյանը ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում՝ գյուղի հոգևորական Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում: 
 
1908թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915թ. «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 
Նա ծանր հիվանդության պատճառով վախճանվել է Օրենբուրգում 1920 թվականի հունվարի 7-ին՝ 35 տարեկան հասակում։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր