Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 փետ 2023 10:00

Ստեփանակերտի բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի միջանցքը փակելու դեռ առաջին օրերին արցախցիներից շատերն ահազանգում էին, թե բանկոմատներում փող չկա։ Առաջին տպավորությամբ՝ շարքային քաղաքացիներն էին կանխիկացրել իրենց միջոցները, ինչպես անում էին կորոնավիրուսի տարածման օրերին, երբ խուճապահար՝ մեծ գնումներ էին անում, սակայն ասում են, որ իրականում բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով։


Հայաստանում սպասելիս են եղել վատթարագույն սցենարի, եւ ինչպես պատերազմի վերջին օրերին էին Շուշիի բանկերից եւ բանկոմատներից փողերը դուրս բերել, այնպես էլ արել են Ստեփանակերտում եւ մյուս քաղաքներում։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ, բայց ո՛չ ֆինանսների նախարարությունից եւ ո՛չ էլ նույնիսկ ԱՀ նախագահի խոսնակը չպատասխանեցին մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր