Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

11 փետ 2023 14:10

ՌԴ-ի ամենաբարեկամական երկրների առաջին եռյակից Հայաստանը և Ղազախստանը դուրս են մնացել

Ռուսաստանը լավ հարաբերություններ է պահպանում հետխորհրդային 14 երկրներից ութի հետ: Ըստ «Գազետա ռու»-ի՝ ասվում է Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) բարեկամական պետությունների վարկանիշի վերջին արդյունքներում։


Բարեկամականության առումով առաջատարների թվում են Բելառուսը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, որին հաջորդում են Ղազախստանը և Հայաստանը, նշվում է վարկանիշում։ Վերլուծաբանները Վրաստանն ու Մոլդովան «համեմատաբար բարեկամական» են դասել:


Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ղազախստանն ու Ուզբեկստանը պատրաստ են համատեղ աշխատել ռուսական կողմի հետ՝ ստեղծելու գազային միություն, ինչի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այս տարվա նոյեմբերին։


Դիվանագետի խոսքով, այս գաղափարը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Տաշքենդի և Աստանայի համար, և գազի ոլորտում համագործակցությունն ակնհայտորեն պահանջված է առաջացած էներգետիկ կարիքների, սոցիալ-տնտեսական կայունության ապահովման խնդիրների և քաղաքացիների բարեկեցության համար։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր