Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

11 փետ 2023 19:01

Առաջիկա կես տարում Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ ավելի ուժեղ են լինելու

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ առաջիկա կես տարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվացում է ակնկալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։


«Մարտական գործողությունները շատ ավելի ուժեղ են լինելու՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք արդեն շատ ինտենսիվ են։ Ես կարող էի այդ մասին գրել մեծածավալ գրքեր։  Եվ ճնշումը մեզ վրա կրկնակի կամ եռակի ուժեղ կլինի, սարսափելի ճնշում Կոսովոյի եւ Մետոխիայի նկատմամբ»,-ասել է Վուչիչը TV Prva-ի եթերում։


Նրա խոսքով՝ 4-5 ամիս առաջ «պարզ էր, որ Ուկրաինան հավաքական Արեւմուտքի հսկայական աջակցությամբ հաղթում է»։ «Հիմա արդեն այնքան էլ միանշանակ չէ, արդեն լույս է տեսել Politico-ի առաջին տեքստը։ Կարո՞ղ է պատահել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի»,-ասել է նա։


Սերբիայի նախագահի կարծիքով՝ այժմ մի կողմից կա հավաքական Արեւմուտքի ընդհանուր դիրքորոշումը, իսկ մյուս կողմից՝ «գրեթե միաձայն՝ ռուս ժողովրդի միասնություն գերմանական տանկերի հայտարարված առաքումից հետո»։


Գերմանիայի կառավարությունը հունվարի վերջին հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել գերմանական Leopard 2 տանկերը: Գերմանիան մտադիր է երկու տանկային գումարտակ ձեւավորել։  


ՌԴ-ն նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր