Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 փետ 2023 14:17

Մի՛ տրվեք մանիպուլիացիայի.ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. 


«Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։


Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։


Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։


Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։


Երկու հիմնարար պատճառով.


1. «Մարգար» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։


2. Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։


Դե իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս» վերոնշյալ փաթեթում։


Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, որը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։


Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ ավելի քան 2 ամիս՝ լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։


Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։


Մի՛ տրվեք մանիպուլիացիայի»։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր