Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

13 փետ 2023 15:09

Միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանրության ուշադրությունը հրավիրեց Արցախում առկա իրավիճակի վրա, որը երկու ամսից ավելի է՝ շարունակում է շրջափակված մնալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ ավելացող խնդիրներին զուգահեռ միջազգային հանրության ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է։


«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։


Պատգամավորի խոսքով՝ Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է։ Պատգամավորը հիշեցրեց՝ Արցախում սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի պակաս կա, երկար ժամանակ է հետաձգվել են պլանային վիրահատությունները, և նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ բավարար չեն առողջապահական իրավիճակը կայունացնելու համար։


«Այն իրավիճակը, որ այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է և, չնայած շատերին թվում է, թե մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, որոշակի խնդիրներ կարգավորվում են, միանշանակ ասեմ, որ այդպես չէ։ Մեր հայրենակիցները Արցախում բավականին բարդ շրջան են ապրում և ցավալիորեն այս իրավիճակում նրանք միայնակ են»,- եզրափակեց Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր