Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

13 փետ 2023 15:27

Կրեմլը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան՝ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ ՌԴ լքելու կոչին

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչը ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և չհեռանալու մասին, նորամուծություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


«Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու նման կոչեր։ Դրանք նաև պետդեպարտամենտից բազմիցս հնչեցվել են վերջին շրջանում։ Այդ իսկ պատճառով դա ինչ-որ նորույթ չէ»,- ասել է Պեսկովը։


Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատան կոչի մեջ հիշատակվում են նաև այն անձինք, ովքեր ունեն կրկնակի՝ ռուսական և ամերիկյան քաղաքացիություն։


«Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, առաջին հերթին մեզ համար Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե ինչ երկրորդ քաղաքացիություն ունեն», – ընդգծել է Պեսկովը:


Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։


Ինչպես նշվում է դիվանագիտական ​​առաքելությունում, ռուսական կողմը կարող է, մասնավորապես, հրաժարվել Միացյալ Նահանգների քաղաքացիների երկքաղաքացիությունը ճանաչելուց, նրանց զրկել հյուպատոսական օգնությունից և թույլ չտալ նրանց լքել երկիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր