Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

13 փետ 2023 15:45

Օգնություն ցուցաբերողների շարքում Հայաստանը հրապարակավ չարտաբերելը էրդողանի պարագայում ոչ այնքան քաղաքակրթության պակաս է, որքան նենգ հաշվարկ

Օգնություն ցուցաբերողների շարքում Հայաստանը հրապարակավ չարտաբերելը էրդողանի պարագայում ոչ այնքան քաղաքակրթության պակաս է, որքան նենգ հաշվարկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Անհնար կլիներ միջազգային՝ արդեն խիստ նոսրացած առողջ հատվածին բացատրել, թե այդ դեպքում, հենց քո ջանքերով ծանր կորուստներ կրած, բայց ձեռք մեկնողին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչպես կարելի է անվրդով շարունակել պաշարել ու տանջանքների մատնել ողջ Արցախը, ինչպես կարելի է զորքն աղետի գոտում օգտագործելու փոխարեն պահել Արցախի շուրջ, որ շարունակվի ցեղասպանության հասցնող հումանիտար աղետը, մանավանադ, որ զորավարժությունները հետաձգվել են։ Երկրաշարժը մարդկանց կյանքեր խլող բնական աղետ է, թշնամուն անգամ չեն ցանկանում, բայց թշնամին էլ պետք չէ այսչափ նենգ ու երախտամոռ լինի։

Հ.Գ. Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ցավոք, միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումները ....»,- գրել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր