Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

14 փետ 2023 15:38

Ոչ մի նշան չկա, որ Պուտինը «պատրաստվում է խաղաղության» , ընդհակառակը՝ Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում

Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում։ Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսները) ուղարկում են ավելի շատ զորքեր, ավելի շատ զենք, ավելի շատ հնարավորություններ։ Իրականությունն այն է, որ մենք արդեն տեսնում ենք ռուսական նոր հարձակման սկիզբը Ուկրաինայում»,- ասել է նա:
 
Ըստ Ստոլտենբերգի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հազարավոր զորքեր» է ուղարկում՝ «շատ բարձր կորուստներ» կրելով, բայց ճնշում է գործադրում ուկրաինացիների վրա։ «Այն, ինչ Ռուսաստանին պակասում է որակի առումով, նա փորձում է լրացնել քանակով»,- ասել է նա՝ արևմտյան երկրներին կոչ անելով արագորեն Ուկրաինային հնարավորինս շատ զենք և զինամթերք մատակարարել՝ նախքան Ռուսաստանը մարտի դաշտում կտիրանա իրավիճակին:
 
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «ոչ մի նշան» չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է խաղաղության»։ «Մենք տեսնում ենք, որ նախագահ Պուտինն ու Ռուսաստանը դեռ ցանկանում են վերահսկել Ուկրաինան»,- ասել է նա։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ ՌԴ-ն պատրաստվում է գարնանային գրոհի։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր