«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

15 փետ 2023 11:08

Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է․ ՔՊ-ական պատգամավոր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվացել Արցախից: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից, ով հակադարձեց.


- Մեր գերնպատակն է, որ Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկարներ ունենա: Դուք ասում եք, որ փաստորեն չեք երաշխավորում Արցախի ապագան: Ես ձեզ ասում եմ, որ մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ. մենակ չենք կարող, մեր ուժը չի հերիքելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Դե հիմա, թե ինչի չունենք, հարցի մյուս կողմն է:


Հետեւաբար, մեզ պետք է աջակցություն՝ քաղաքական, նյութական: Այն ուժերը, որոնք կարող են մեզ աջակցել, մեր առաջ խնդիր են դնում, որ մենք չենք ստիպելու Ադրբեջանին, չենք ռմբակոծելու Բաքուն. պիտի գտնեք փոխընդունելի լուծումներ: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, եթե լինեն երաշխիքներ: Երբ որ այդ երաշխիքները կլինեն, որոնք այսօր չեն քննարկվել, ու մենք կասենք՝ բավարար չի, կխոսենք ձեզ հետ: Եթե այդ երաշխիքները կլինեն, եւ Ադրբեջանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կընդունեն, որ այդ պայմաններն ապահովում են իրենց հարաբերությունները՝ այդ թվում Հայաստանի հետ անմիջական կապով, կքննարկենք. ինչի՞ եք առաջ ընկել:


Մենք պետք է մի բան հստակ գիտակցենք, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: Այս մասին ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր