Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

15 փետ 2023 14:43

Թուրքիայում բացատրություն կտան, թե ինչպե՞ս է հնարավոր, եթե տները կառուցված են նույն հողի վրա, ու մեկը փլուզվում է, մյուսը մնում է տեղում

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարել է, որ երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի մեծ մասը կառուցվել է մինչև 1999 թվականի աղետը, որից հետո խստացվել են սեյսմիկ գոտիներում շինարարության կանոնները։
1999 թվականի աղետալի ցնցումներից հետո, որոնք խլեցին ավելի քան 18 հազար մարդու կյանք, Թուրքիան վերանայեց բնակելի շենքերի կառուցման կանոնները։ Մասնավորապես, 2007 թվականին ընդունվեց օրենք՝ հաշվի առնելով երկրաշարժերից պաշտպանվելու համար անհրաժեշտ նոր պահանջները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի 98%-ը կառուցվել է մինչև 1999 թվականը։ Նա նաև ասել էր, որ երկրաշարժից տուժած 10 նահանգներում առնվազն 41 000 շենք ավերվել կամ գտնվում են անմխիթար վիճակում ու դրանք պետք է շտապ քանդվեն։


Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի բնակչության մոտ 70%-ն ապրում է սեյսմիկ վտանգավոր գոտիներում, նոր երկրաշարժերի դեպքում զոհերի թվի ու ավերածությունների նվազեցման համար անհրաժեշտ է եզրակացություններ անել փետրվարի 6-ի աղետից։ Մասնավորապես, սեյսմոլոգիայի պրոֆեսոր Հալուկ Էյդողանն ասել է, որ ամբողջությամբ փլուզված տների կողքին կան շենքեր, որոնք. ընդհանրապես չեն վնասվել։ Ըստ նրա՝ հիմա պետք է հասկանալ ու բացատրել՝ ինչպե՞ս է դա հնարավոր, եթե տները կառուցված են նույն հողի վրա, ու մեկը փլուզվում է, իսկ մյուսը մնում է տեղում։


Նախարարի խոսքերով` վնասների գնահատումը Թուրքիայում կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում։ Վերջին տվյալներով` երկրաշարժից Թուրքիայում մահացել է ավելի քան 35 հազար մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր