Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

16 փետ 2023 11:45

Վազելին և թուք ուտացնելով տղամարդը երկրաշարժի 9-րդ օրը փրկել է իր փոքրիկ որդուն և կնոջը

Թուրքիայում երկրաշարժից հետո իններորդ օրը փլատակների տակից փրկված Մուհարեմ Փոլաթը պատմել է, թե ինչպես է փորձել փրկել իր վեց ամսական որդուն։ Այդ մասին տղամարդը փետրվարի 14-ին հայտնել է Anadolu-ին։


Քահրամանմարաշում 202 ժամ անց, կամ երկրաշարժից հետո իններորդ օրը, փլատակների տակից փրկվել է տղամարդը և նրա կինը։ Փոլաթն ասել է, որ ընտանիքը առանց սննդի է մնացել սեփական տան փլատակների տակ։ Տուժողի խոսքով՝ ինքը վազելին է գտել ու փորձել կնոջ հետ ուտել։ Այդ պահին կինը կորցրել է կաթը, և Մուհարեմը փորձել է որդուն կերակրել թուքով։


«Հինգերորդ օրը փլատակների տակ Մուհամմետ Ալփարսլանը (որդին) չդիմացավ, ես ստուգեցի նրա զարկերակը, լսեցի նրա սրտի ձայնը և հասկացա, որ նա մահացել է առավոտյան»,- պատմել է տղամարդը։


Փոլաթը նաև նշել է, որ յոթերորդ օրը բեկորների վրա նկատել է հալված ջուր, որի տակ եղել է ընտանիքի հետ։ Հետո նա սկսել է պեղել՝ հասկանալով, որ դուրս գալու հնարավորություն կա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր