Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

16 փետ 2023 12:53

Ես պատրաստ եմ վերեցնել և կրել այդպիսի պատասխանատվություն

«Ադրբեջանը երեկ վերականգնել էր Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը, բայց երկու ժամ անց կրկին արգելափակել էր գազի մատակարարումը»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը:


Նա հիշեցրեց, որ դրանից առաժ Ադրբեջանը ԼՂ-ին մատակարարվող գազի խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին:


«2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է  Լեռնային Ղարաբաղին  էլեկտրական հոսանքի մատակարարումը: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է սկսվել: Էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է  բնապահպանական ճգնաժամ, քնաի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բանակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի փակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով՝ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում այդ պնդմանը, ապա հիմ ժամանակի հետ այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:


«Պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երք անգամ հայտարարությամբ է հանդես եկել:
2023 թվականի հունվարի 18-ին հրապարակված հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին: Այս ահազանգը պետք է ամբողջ աշխարհում ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:


Տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է  Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները՝ Նիկոլ փաշինյանը տեղեկացրեց, որ դրանք փոխանցված են ադրբեջանական կողմին և պարզաբանեց, որ այն ամբողջական փաստաթուղթն է՝ ՀՀ-ի առաջարկներով:


«Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝  ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել»,-ասաց նա:


Հայտնելով, որ այն պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար՝  Փաշինյանը հավելեց.  «Հույս ունեք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականն հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների  և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի կայունության և տևական խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ պայմանագրի ստորագրումը ոչ թե պետք է  վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար,  այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն»:


Փաշինյանը հատնեց, որ պատրաստ է նման փաստաթուղթն օր առաջ ստորագրել:


«Ես պատրաստ եմ վերեցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր