Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը          Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»       Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի    

16 փետ 2023 14:08

Չավուշօղլուն «Անիի կամուրջ» ասելու փոխարեն ասել է՝ «Մետաքսի կամուրջ».Անիի կամուրջը պատմական կառույց է և դրա վրայով հնարավոր չէ կազմակերպել հաղորդակցություն

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Անիի կամուրջի վերանորոգման մասին։ Այս հայտարարությունը հասարակության մի մասի մոտ թյուրըմբռնման պատճառ է դարձել։


NEWS.am–ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների ելույթներում Անիի կամուրջը վերանորոգելու եւ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարությունները իրար են հաջորդել, ինչը շատերի մոտ թողել է այն տպավորությունը, որ Անիի կամուրջը վերանորոգվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որպես ցամաքային հաղորդակցության միջոց։


Թուրքագետը հիշեցրել է, որ 10–րդ դարում Հայոց Բագրատունիների կողմից կառուցված Անիի կամուրջը  ներկայում իրենից ներկայացնում է որպես պատմական կառույց եւ ոչ ավելին։


«Այսինքն, Անիի կամուրջը պատմական կառույց է, դրա վրայով հնարավոր չէ կազմակերպել հաղորդակցություն երկու երկրների միջեւ մի քանի պատճառով։ Առաջինը այն չունի անհրաժեշտ տարողունակությունը, երկրորդը շատ անհարմար դիրքում է՝ անմիջապես գետի վրա եւ իվերջո այն գտնվում է Անիի ավերակների տարածքում, որը թանգարան է բաց երկնքի տակ եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում է»,–շեշտել է Անդրանիկ Իսպիրյանը։


Թուրքագետը նաեւ ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չավուշօղլուն «Անիի կամուրջ» ասելու փոխարեն թուրքական ընդունված տերմինով է ասել՝ «Մետաքսի կամուրջ», փաստացի խուսափելով  «Անիի կամուրջ» ասելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր