Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 փետ 2023 12:10

Հույս ունեմ, որ Բելառուսը չի միանա պատերազմին, իսկ Պուտինի հետ փոխզիջում հնարավոր չէ, գնալու ենք մինչև վերջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է՝ երկրի տարածքի որևէ մաս զիջելով հասնել Ռուսաստանի հետ խաղաղության: BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանին տարածք զիջել կնշանակի, որ ՌԴ-ն հնարավոր է՝ «շարունակի վերադառնալ», մինչդեռ Արևմտյան զենքը կարող է մոտեցնել խաղաղությունը: Զելենսկին նշել է, որ կանխատեսված գարնանային հարձակումն արդեն սկսվել է:


«Ռուսական հարձակումներն արդեն իրականացվում են մի քանի ուղղություններով»,- ասել է նա:


Ուկրաինայի նախագահը հավատում է, որ ուկրաինական զինված ուժերը կարող են դիմանակայել ՌԴ առաջխաղացմանը, մինչև հակահարձակման անցնելը, ապա կրկնել է Արևմուտքից ավելի շատ օգնություն ստանալու իր կոչը:


Ներկայում Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի ԶՈՒ-ին ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետն ասում է, որ այդպիսի մատակարարումներ հնարավոր են, սակայն դեռ քննարկման փուլում են:


Զելենսկին անդրադարձել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հինգշաբթի հնչեցրած սպառնալիքին առ այն, որ պատրաստ է ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնել, եթե նույնիսկ մեկ ուկրաինացի զինվոր հատի սահմանը:


«Հույս ունեմ, որ Բելառուսը չի միանա պատերազմին: Եթե դա տեղի ունենա, մենք կպայքարենք և կգոյատևենք»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Բելառուսի համար մեծ սխալ կլինի դառնալ Ուկրաինայի դեմ ռուսական բանակի հարձակման պլացդարմ։ Զելենսկին նշել է, որ «Ուկրաինան այսօր գոյության համար է պայքարում», երկիրը տնտեսապես և արժեհամակարգերով դեպի Եվրոպա է շարժվում: Նա հավելել է՝ «մենք ենք ընտրել այս ուղին: Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում: Ցանկացած տարածքային փոխզիջում մեզ ավելի թույլ կդարձնի: Խոսքն, ըստ էության, փոխզիջման մասին չէ: Ինչո՞ւ պետք է վախենանք փոխզիջումից: Մենք մեր կյանքի ընթացքում ամեն օր միլիոնավոր փոխզիջումների ենք գնում: Հարցը հետևյալն է՝ փոխզիջում ո՞ւմ հետ, Պուտինի՞: Ո՛չ: Քանի որ չկա վստահություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր