Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 փետ 2023 14:44

Էրդողանի հայտարարությունը, թե երկրաշարժի հետևանքով ավերված շենքերի 98%-ը կառուցվել է մինչև 1999թ․, սուտ է

Փորձագետները նշում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե նախորդ շաբաթվա հզոր երկրաշարժերի հետևանքով փլուզված շենքերի 98 տոկոսը կառուցվել է մինչև 1999 թվականը, «անիրատեսական» է և փաստերի վրա հիմնված չէ, քանի որ հնարավոր չէ որոշել բոլոր շենքերի տարիքը այսքան կարճ ժամանակում, գրում է Turkish Minute-ը։
Էրդողանն Անկարայում Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունում (AFAD) նիստից հետո ասել էր, որ երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերի 98 տոկոսը կառուցվել է մինչև 1999 թվականը, երբ Մարմարայի շրջանում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 17,000 մարդ, իսկ ավելի ուշ հանգեցրեց նոր ավելի կոշտ, սեյսմակայուն շինարարական նորմերի:
 
Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանն ասել է, որ Էրդողանի կողմից հանրության հետ կիսված վիճակագրությունն «անիրատեսական» է, քանի որ դա հիմնականում կառավարության գնահատականն է, որը հիմնված է Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության տվյալների վրա։ «Ենթադրենք՝ մի կողմ դրեցինք այս հարցականները և Էրդողանի տվյալները ճիշտ ընդունեցինք։
 
Անկախ նրանից, թե փլուզված շենքերը կառուցվել են 1999-ից առաջ, թե հետո, չի ազատում 22-ամյա կառավարությանը պատասխանատվությունից»,- ասել է նա։ Քաղաքացիական ճարտարագետների պալատի գլխավոր քարտուղար Օզեր Աքքուշը նույնպես ասել է, որ «դեռ վաղ է» նման վիճակագրություն ներկայացնելը, մանավանդ, որ նման տվյալները հաշվարկելիս պետք է հաշվի առնել ոչ միայն փլուզված շենքերը, այլև մեծապես վնասված շինությունները։
Երկրաշարժի հիմնադրամի ներկայիս նախագահ Ջեմալ Գյոքչեն ևս ասել է, որ չի կարծում, թե Էրդողանի հայտարարությունը վերջին երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերի վերաբերյալ ճիշտ է։ «Մինչև 1999 թվականը կառուցված շենքերի փլուզումը չի արդարացնում գործող իշխանություններին։
Ակնհայտ էր, որ դրանք կործանվելու էին երկրաշարժից։ Ինչո՞ւ չեք թարմացրել այս շենքերը։ Ինչո՞ւ դրանք չուժեղացրիք»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Մերալ Դանիշ Բեշթաշը Twitter-ում գրառում է կատարել անցած շաբաթ երկրաշարժից տուժած նահանգների շենքերի տարիքի վերաբերյալ՝ վկայակոչելով Habertürk լրատվական կայքի տվյալները և ասել, որ թվերը ցույց են տալիս Էրդողանի ասածի «հակառակը»։
«Երկրաշարժից ավերված շենքերի առնվազն կեսը կառուցվել է 2001 թվականից հետո։ Ես հենց այսօր առավոտյան եթերում հայտնեցի այդ լուրը։ Իմ աղբյուրն ավելի վստահելի էր, քան նախագահը»,- Թվիթերում գրել է լրագրող Միրգյուն Ջաբասը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր