ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

17 փետ 2023 15:37

Պուտինի կամ նրանից հետո եկողի խոսքին հավատալ չի կարելի անգամ պատերազմի ավարտից հետո․ Նուլանդ

Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, անհրաժեշտ է երաշխավորել, որ Ռուսաստանը նորից պատերազմ չի սանձազերծի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ BBC-ի հաղորդմամբ՝ Նուլանդը կարծում է, որ Պուտինի կամ նրանից հետո եկողի խոսքին հավատալ չի կարելի անգամ պատերազմի ավարտից հետո։


«Մենք ոչ մի դեպքում չպետք է հավատանք, քանի դեռ Վլադիմիր Պուտինը կամ նրա նման մեկը իշխանության է, որ այն իսկապես ավարտված է: Նույնիսկ եթե արդար խաղաղություն ձեռք բերվի, դեռևս անհրաժեշտ կլինի երկարաժամկետ ծրագիր և ապագայի ուկրաինական բանակի կառուցում, որը կարող է հետ պահել Պուտինին ապագայում ինչ-որ բան ծրագրելու մտքից», ասել է Նուլանդը։


Պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վախենում է հատել Կրեմլի կողմից գծված ցանկացած «կարմիր գիծ»՝ աջակցելով Ուկրաինային, մասնավորապես, եթե Կիևը որոշի ռազմական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանի կողմից 2014 թվականին զավթված Ղրիմը, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում, և Ուկրաինային է պատկանում իր տարածքը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր