Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա,իսկ մենք աչք ենք փակում, ինչո՞ւ

«Այսօրվա հերթական հաղորդագրությունն է. Զելենսկին խոսել է Ալիեւի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա, ականներ է տալիս, որոնք արտադրվել են ոչ թե չգիտեմ երբ, այլ 2022թ.։ Մենք աչք ենք փակում դրա առջեւ։ Մենք ստիպված աչք ենք փակում, մենք չենք ցանկանում, որ սրացումներ լինեն։ Մենք ջանում ենք պահել պարագիծը, բայց մենք պետք է պարբերաբար կոշտ պատասխանենք։ Ես հիմա ասում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ղազախստանի հետ կապված, մյուս բոլորի հետ կապված, այլապես մեզ կդադարեն հարգել»,- նշել է Զատուլինը։