Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

18 փետ 2023 13:49

Հարբած բնակիչը փորձել է դստերը հինգերորդ հարկից դուրս նետել

Կրասնոյարսկում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, ով սպառնացել է հինգերորդ հարկից ցած նետել իր մեկամյա դստերը, փոխանցում է vesti.ru-ն:


Միջադեպը, որը քիչ էր մնում ողբերգության վերածվեր, տեղի է ունեցել փետրվարի 18-ի առավոտյան` Նարոդնայա փողոցի բնակարաններից մեկում։ Ընտանիքի հարբած հայրը վիճաբանել է 23-ամյա կողակցի հետ և պահանջել համաձայնել իր պայմաններին, հակառակ դեպքում սպառնացել է հաշվեհարդար տեսնել երեխայի հետ:


Երեխայի մայրը չի արձագանքել շանտաժին, որից հետո ալկոհոլը չարաշահած տղամարդը բռնել է դստերը և ձեռքերը պարզած դուրս հանել պատուհանի բացվածքից։ Ճիչերի վրա վազելով եկել է հարևանուհին, ով վերցրել է երեխային ու ուշքի բերել տղամարդուն։


Նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սպանության փորձի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր