Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 փետ 2023 14:10

Եթե դա տեղի ունենա, ես իմ խոստումը կկատարեմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերգի Ալ Բանոյի երգը, եթե իր թիմն այս մրցաշրջանում նվաճի Ա Սերիայի տիտղոսը։ Այս մասին գրում է DAZN-ը։
«Իմ երազանքն է «Ինտերի» համար չեմպիոնի 20-րդ տիտղոսը նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես իմ խոստումը կկատարեմ»,– ասել է նա։
Խոսելով իր թիմի հաղթանակի հնարավորությունների մասին` նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ թիմը դեռ 17 հանդիպում ունի անցկացնելու։
«Մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», արդեն իսկ սենսացիա էր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Նշենք, որ «Ինտերն» այս մրցաշրջանում 22 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է` 44 միավորով։ Մրցաշարի առաջին հորիզոնականում «Նապոլին» է` 62 միավորով։
Այսօր «Ինտերը» ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր